Փետրվարի 7-ին կայանալու է Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտնվել է 5-րդ զամբյուղում եւ ընտրական փուլում, ամենայն հավանականությամբ, բավական լուրջ մրցակիցներ է ունենալու:
Վիճակահանությունը կայանալու է Վարշավայում: Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլը կայանալու է Լեհաստանում եւ Ուկրաինայում:
Իսկ զամբյուղներում ազգային հավաքականները դասավորվել են հետեւյալ կերպ՝
1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ռուսաստան
2-րդ՝ Հունաստան, Չեխիա, Շվեյցարիա, Սերբիա, Թուրքիա, Դանիա, Սլովակիա, Ռումինիա
3-րդ՝ Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ավստրիա, Բոսնիա եւ Հերցեգովինա,
4-րդ Սլովենիա, Լատվիա, Հունգարիա, Լիտվա, Բելառուս, Բելգիա, Ուելս, Մակեդոնիա, Կիպրոս
5-րդ՝ Չեռնոգորիա, Ալբանիա, Էստոնիա, Վրաստան, Մոլդովա, Իսլանդիա, Հայասստան, Ղազախստան, Լիխտենշտեյն,
6-րդ՝ Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Մալթա, Ֆարերյան կղզիներ, Անդորրա, Սան-Մարինո:




























