Հունվարի 26-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 2 շենքի առաջին մուտքի սյունը թեքվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ իրականում քաղաքացին վախեցել է շենքի մուտքի դիմաց նստած շնից և խնդրել օգնություն: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ուղեկցել են բնակարան:





























