Հունվարի 26-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհի երթեւեկությունը դարձել է միակողմանի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի մասին տեղեկացվել է «Վայքի ՃՇՇ»-ն: «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 13.00-ի դրությամբ ավտոճանապարհը մաքրվել է քարերից եւ վերականգնվել երկկողմանի երթեւեկությունը:





























