Մոսկվայի իրավապահ մարմինները հետաքննում են Ղրղըզստանի  քաղաքացու դաժան սպանությունը, որին սպանելուց առաջ խոշոտանգել են` կտրել են ականջները:

25-ամյա տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ` հասցված կտրող-ծակող զենքով, գրում է «Мой район»-ը: Նշվում է, որ Ղրղըզստանի քաղաքացին ապօրինի կերպով է բնակվել Մոսկվայում եւ գրանցում չի ունեցել: