Հայաստանին սահմանակից Իգդիր քաղաքի թեյարաններից մեկում ոստիկանության գործողությունների ժամանակ մարմնավաճառության կասկածանքով ձերբակալվել են 4 կանայք։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իգդիրի ոստիկանության աշխատակիցներն իբրեւ հաճախորդ մտել են քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող թեյարան եւ սկսել բանակցել մարմնավաճառների հետ։

Մարմնավաճառները նշել են, որ իրենց գները սկսվում է 20 լիրայից (11 դոլար) եւ համաձայնության եկած հաճախորդներին հրավիրել են թեյարանի հարեւանությամբ գտնվող կացարան։

Ոստիկանները ձերբակալել են 4 մարմնավաճառի եւ թեյարանի տնօրենին, ով մարմնավաճառներին եւ նրանց հաճախորդներին կացարանով էր ապահովել։

Ոստիկանների գործողությունների ժամանակ թեյարանում գտնվող տղամարդիկ արդարացել են, թե տաքանալու համար են մտել թեյարան։