Թուրքիայի Բայբուրթի համալսարանի ռեկտոր Գյոքհան Բուդաքն դեռեւս անհայտ պատճառով իրեն նետել է շենքի 4 հարկից։

Թուրքական  Hurriyet-ի փոխանցմամբ՝  Բայբուրթի համալսարանի ռեկտոր Գյոքհան Բուդաքը Էրզրումի Աթաթուրքի համալսարանի՝ դասախոսների համար նախատեսված կացարանի սենյակներից մեկում ինչ որ դեղահաբ է խմել, լոգարանում կտրել երակները, որից հետո իրեն նետել շենքի 4-րդ հարկի պատշգամբից։

Հիվանդանոց տեղափոխված ռեկտորի կյանքը չի հաջողվել փրկել։ 

Ռեկտորի կինը եւ նրա երեխաները ոստիկանությունում հայտնել են, թե Գյոքհան Բուդաքը որեւէ խնդիր չի ունեցել եւ չգիտեն, թե ինչ պատճառով է դիմել ինքնասպանության։