Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնամեթոդական կենտրոնի բացմանը, զրուցել ԿԲ ներկայացուցիչների հետ: Այցը կայացել է Ս.Սարգսյանի նախընտրական արշավի շրջանակներում:

Ինչպես կենտրոնի բացմանը հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, շինարարությունն իրականացվել է` չնայած ֆինանսական ճգնաժամին եւ դրա հետ կապված բարդություններիՆ: «Այստեղ մենք կարող ենք սեմինարներ եւ ուսումնական կուրսեր ընդունել միջազգային բարձր մակարդակով»,- ասել է ԿԲ նախագահը:
Կենտրոնի շինարարությունն իրականացրել է իտալական Renco ընկերությունը:

Նշենք, որ նախագահական ընտրությունները կայանալու են փետրվարի 18-ին, նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին: