ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, Դամասկոսի հայոց թեմի ատենապետ եւ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ:
ՍՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը զրույց ունեցան Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիահայության հիմնախնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի առջեւ ծառացած հարցերի լուծման հնարավորությունները: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել մարզերում բնակություն հաստատած սիրիահայերին: Նախարար Հ. Հակոբյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից մինչեւ օրս սիրիահայերին ցուցաբերված աջակցությունը:
Այնուհետեւ կողմերը նախապատրաստեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նոր տեսլականի նորովի մոտեցումների քննարկումը:





























