Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցեց «Տավուշ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը ծանոթացավ կենտրոնի պայմաններին եւ հնարավորություններին, որը տեղի բնակչությանը բարձրակարգ բուժծառայություններ կմատուցի: Բժշկական կենտրոնի հիմնադիր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշեց տարածաշրջաններում նման հաստատությունների կառուցման կարեւորությունը եւ որակյալ բուժծառայությունների հասանելիությունը հանրապետության բոլոր մարզերում:
«Այս ձեռնարկումը Հայաստանի տարածքների համաչափ զարգացման ծրագրի արդյունք է, որը կյանքի է կոչվում երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից»,-հայտարարեց Հ. Քուշկյանը:





























