Ռումինական «Տիմիշոարա»-ի հարձակվողը Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում իր թիմի հանդիպման նախօրեին կարծիք է հայտնել Դոնեցկի թիմի մասին՝ «հանքափորների» մամլո ծառայությանը։

"Դոնեցկի "Շախտյոր-ի հետ հանդիպումը մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է։ Չէ որ, մեր մրցակցի վերջին ձեռքբերումն արդեն ինքնին խոսուն է։ Իսկ եթե անկեղծ, Դոնեցկի թիմը առանց դրա էլ ուժեղ է։ Նրա հետ մրցելը մեզ համար միաժամանակ եւ հսկայական փորձություն է եւ հարուստ խաղային փորձ։

Խոսելով «Շախտյոր»-ի ուժեղ եւ թույլ կողմերի մասին, Քարամյանը ասել է. «Բավական է տեսնել թիմի կազմը եւ ֆուտբոլից հասկացող յուրաքանչյուր մադու պարզ կլինի՝ „Շախտյոր“-ը ուժեղ մրցակից է։ Դրանից բացի, նրանց մարզում է հայտնի ու ֆուտբոլի աշխարհում հեղինակավոր մասնագետ՝ Միրչա Լուչեսկուն։ Իհարկե, մենք ցանկանում ենք երկու հանդիպման առճակատումներում հաղթանակ տանել „Շախտյորի“ նկատմամբ։ Դա մեր ամենամեծ ցանկությունն է, բայց մենք նաեւ գիտակցում ենք, որ նման արդյունքի հասնելը շատ դժվար կլինի։ Սակայն, ես հավատում եմ, որ երկու խաղերն էլ լի կլինեն բարձրորակ եւ ուղղակի բարձր մակարդակի ֆուտբոլով հարուստ»։

Հիշեցնենք, որ «Շախտյորի» եւ «Տիմիշոարա»-ի հանդիպումը կկայանա հուլիսի 28-29 Դոնեցկում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգօստոսի 4-5-ը, Տիմիշոարայում։