Այսօր երեկոյան ծեծի է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Միջադեպը տեղի է ունեցել սրճարանում: Կենցաղային հարցի շուրջ Սուրենյանցը վիճել է սրճարանի տնօրենի հետ, որն ավելի ուշ շարունակվել է մեկ այլ վայրում:
«Փաստինֆո» գործակալության հետ զրույցում Սուրենյանցը հաստատել է, որ տեղի է ունեցել միջադեպ` խոստանալով ավելի ուշ հանդես գալ հայտարարությամբ:





























