ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թթուջուր-Ձորագլուխ, Արագած-Միրաք միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: