Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից հունվարի 27-ին` ժամը 06.00-ին տեղեկություն է ստացվել, որ հունվարի 26-ին` ժամը 13.08-ին հրդեհ է բռնկվել Մոսկվայի Խերսոնսկայա փողոցի թիվ 43 կիսակառույց շենքի նկուղում:

Հրդեհի հետևանքով զոհվել է 9 եւ տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ:Նախնական տվյալներով`տուժածներից մեկը ՀՀ քաղաքացի է՝ Նորայր Աբրահամյան (ծնվ. 1983 թ.), ով տեղափոխվել է թիվ 14 բժշկական կենտրոն, հայտնում են Հայաստանի ԱԻ նախարարույունից:

Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Ժամը 08.30-ի դրությամբ Ն. Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից: