ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, այսօր` հունվարի 27-ին,  հանրապետության նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր  տեղամասային ընտրական հանձնաժողովներում կայացել են առաջին նիստերը: Այս մասին NEWS.am-ին հայտենեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ժամանակացույցի համաձայն` հունվարի 28-ից կմեկնարկեն ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների` ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները: