Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 200 –ի: Ավելի վաղ հաղորդվում էր 90, հետո` 159 զոհի մասին:
Reuters-ը հաղորդում է, որ զոհերի մարմիններն արդեն նույնականացվել են:Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն բացառում զոհերի թվի հետագա ավելացումը: Ըստ փրկարարների` զոհերի մի մասը խեղդվել է, մյուսները մահացել են խուճապի ժամանակ առաջացած հրմշտոցից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հրդեհի պատճառը հրավառության տեխնիկայի օգտագործումն է եղել: Ակումբում ընդհանուր առմամբ գտնվել է մոտ 2 հազար մարդ:





























