Եգիպտոսի կառավարությունը հաստատել է այն օրինագիծն ըստ որի բանակն այսուհետ իրավունք կունենա ձերբակալել քաղաքացիներին: Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթն արդեն հանձնվել է Խորհրդատվական խորհրդին (շուրային` խորհրդարանի վերին պալատին):

Մի քանի ամիս առաջ, մինչեւ զինված ուժերի կողմից իշխանության հանձնումը քաղաքացիական ղեկավարությանը, «Մահմեդական եղբայրներն»  ու երկրի այլ քաղաքական ուժեր պնդում էին չեղյալ հայտարարել այդ վիճակը, եւ նաեւ արգելել քաղաքացիներին դատել զինվորական դատարաններում, ինչը եւ կատարվել է, նշում է «Ռոսբալթ»-ը:

Ընդ որում, հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին չավարտվող անկարգությունների պատճառով արտակարգ իրադրություն է հայտարարել եգիպտական երեք քաղաքներում` Պորտ Սաիդում, Սուեզում եւ Իսմայիլում: Պորտ Սաիդի բնակիչներն ապստամբել են, երբ դատարանը ստադիոնում տեղի ոնեցած կռվի գործով որոշել է գլխատել  21 մարդու: