Եգիտոսի առավել ուժեղ ընդդիմադիր միավորումը` Ազգային փրկության ճակատը (ԱՓՃ)-ն հրաժարվել է բանակցել նախագահ Մուրսիի հետ` երկրի իրավիճակի կայունացման առնչությամբ: Այս մասին հունվարի  28-ին հայտարարել է շարժման առաջնորդներից մեկը` Մուհամեդ էլ-Բարադեին:

Հիշեցնենք, որ հոնվարի 27-ին Եգիպտոսի նախագահ Մուրսին դիմել է երկրի քաղաքական բոլոր ուժերին մասնակցել «Կայունացում եւ անվտանգություն հաստատելու» բանակցությանը: Հանդիպումը նշանակվել է հունվարի  28-ի երեկոյան:

«Երխոսությունն, որը նախատեսել է նախագահն ընդամենը ձեւականություն է: Ազգային փրկության ճակատը պատրաստ է մասնակցել լուրջ երկխոսության, բայց չի մասնակցի երաշխիքներ չունեցող բանակցությանը»,- ասել է էլ Բարդենը: Ընդդիմության մեկ այլ առաջնորդի ` Համդեյն Սաբախիի խոսքով` ԱՓՃ-ն «թույլ չի տա արտակարգ իրադրություն հաստատելու միջոցով մեկուսացնել եգիպտական նահանգները», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արդեն չորրորդ օրն է, ինչ եգիպտական քաղաքներում չեն դադարում ցուցարարների եւ իրավապահ ուժերի միջեւ ընդհարումները: Ներկա պահին Պորտ Սաիդում բնակիչների եւ ոստիկանության միջեւ պատերազմի նմանվող ընդհարումների զոհերի թիվը հասել է 36-ի: Ընդհանուր առմամբ եռօրյա քաոսի հետեւանքով զոհվել են մոտ 50 մարդ: Եգիպտոի նախագահն արտակարգ իրադրություն մտցնելու հրաման է տվել երեք նահանգներում` Պորտ Սաիդում, Իսմայիլում եւ Սուեզում: