Մոսկվայում սպանվել է Ֆրանսիայի քաղաքացի, ով Ռուսաստանում զբաղվում էր զբոսաշրջային բիզնեսով: Նրա դին հայտնաբերել են վարձակալած բնակարանում, երբ տղամարդու անհետացման մասին ոստիկաններին ահազանգել էին նրա գործընկերները:

Ինչպես հաղորդում է «ինտերֆաքսը», սպանվածի գործընկերները չէին կարողանում կապվել նրա հետ եւ դիմել են ոստիկանությունը: Երբ նրա տան դուռը բացել են, գտել են դին:

Ֆրանսիացին Ռեժիս Մորվանն է, ով Ռուսաստանում բնակվում էր 15 տարի եւ ղեկավարել է RM Consultants Russia ընկերությունը, նաեւ եղել է Ռուսաստանում Երուսաղեմի եւ Մալդիվների տուրիզմի ներկայացուցիչը, հաղորդում է NTV-ն: Ոստիկանները կարծում են, թե ֆրանսիացուն սպանել են գանտելով: Սպանվածը եղել է սեփական արյան մեջ, երկու օր առաջ, մահ վրա է հասել ծանր գանգուղեղային վնասվածքի հետեւանքով: