Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Վանատուր» թաղամասի թիվ 201 տան տանիքին ձյան շերտի ծանրությունից առկա է փլուզման վտանգ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 28-ին, ժամը 11.19-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վ. Ենգիբարյանին պատկանող տունը (կառուցված 1960- ական թ.) գտնվում է վթարային վիճակում, եւ առկա է փլուզման վտանգ:
Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի կարգադրությամբ տան բնակիչները կվերաբնակեցվեն «Կենտրոն» թաղամասում: Կստեղծվի հանաձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու եւ հարցին լուծում տալու համար:





























