Ստեփանակերտի օդանավակայանի հարցը դարձել է առանցքային տարբեր մակարդակների հանդիպումներում: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումում հարցի քննարկման փաստը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելիս, նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Օդանավակայանի հարցը բացառապես հումանիտար է: Ադրբեջանը հիստերիայով է վերաբերում, այս քաղաքացիական հարթության հարցին, եւ իսկական գազավաթ է սկսել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ: Ավելին՝ ցանկանում են աղճատել բանակցային գործընթացի էությունը»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ տպավորություն է ստեղծվում, որ Բաքվի բոլոր ջանքերն ուղղված են, ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ ԼՂՀ եւ Հայաստանի զարգացմանը խոչընդոտելուն:
Ըստ նրա՝ միջազգային հանրությունը ստիպված է արձագանքելու իրավիճակին, ընդ որում, ոչ միայն խոսքով: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օդանավակայանը պետք է գործի»,- եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:





























