Լրագրող Անտոն Կրասովսկին այլեւս չի աշխատում «Kontr TV» հեռուստաալքիում, որը նա գործարկել էր գրող Սերգեյ Մինաեւի հետ: Լրագրողի հեռանալն ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում:

Հեռուստաընկերությունից  «Газете.Ru»-ին հայտնել են, որԿրասովսկին «ազատվել է» աշխատանքից: Հեռուստաընկերության գլխավոր տնօերն Սերգեյ Կոմարովն իր միկրոբլոգում հրապարակել է Կրասովսկու հաղորդագրությունը, որում նա ասում է, որ չի կարող աշխատել մի հեռուստաընկերությունում, որտեղ «ոչինչ չի նշանակում»: Կոմարովն ավելացրել է, որ «խնդրանքը բավարարվել է»:

Կրասովսկու հեռանալու մասին տեղեկատվությունը հայտնվել էր  հունվարի 25-ին «Angry Guyzzz» ծրագրից հետո, որտեղ քննարկվել էր  Պետդումայի կողմից այդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված նույնասեռականության քարոզչությունն արգելող օրինագիծը: «Ես նույնասեռական եմ եւ նույնպիսի մարդ եմ, ինչպես դուք: Ինչպես մեր նախագահը, վարչապետը, վարչակազմում աշխատող անձինք»,-մասնակիցներին ասել էր լրագրողը: