Հունվարի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մասիսի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 42-ամյա մի տղամարդու եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























