Ոստիկանության ծառայողները հունվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 143 շենքի մոտից՝ իր «ՎԱԶ -21063» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարեն Պ.-ին եւ ուղեւոր` 1968 թ. ծնված Արմեն Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե զննությամբ ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերվել է «ԱԿՄ» ինքնաձիգ` 3 պահունակով, որից մեկը դատարկ, իսկ մյուս երկուսը` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի` 15 եւ 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:


























