Հունվարի 27-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կորյունի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել է շտապօգնության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես-Բենց»-ի երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























