Հունվարի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի  ավտոմեքենան Անդրանիկի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Դեյու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: