Հունվարի 27-ին, ժամը 17.50-ին, Տավուշի մարզում` Չինարի-Այգեձոր ճանապարհի 1-ին կմ-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























