Հունվարի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 53-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ մի աղջիկ համացանցի հայտարարություններից տեղեկանալով իր «Նոութբուք» համակարգիչն ու բջջային հեռախոսը վաճառելու մասին, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով՝ իրենից վերցրել է այդ ապրանքները` 10 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով, սակայն պայմանավորված ժամանակահատվածում չի վերադարձրել գումարը` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1986 թ. ծնված Արմինե Ա.-ն եւ 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն:
Հունվարի 28-ին, ժամը 16.00-ին, նրանք ներկայացել են բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:




























