Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝  հունվարի 28-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Բաղրամյան գյուղի 37-ամյա  մի բնակիչ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով: