Հունվարի 26-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1988 թ. ծնված Մկրտիչ Ս.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 8-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Մկրտիչ Ս.-ն կալանավորված է:



























