Ադրբեջանի Գերագույն դատարանում լսվելու է «Եհովայի վկաներ» կազմակերպության բողոքը: Կազմակերպության երեք անդամներ հանդես են գալիս ներքին գործերի նախարարության, ոստիկանության Գյանջայի բաժանմունքի եւ Կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական կոմիտեի դեմ, հաղորդում է SalamNews-ը:
Հայցվորները պահանջում են, որ դատարանը ճանաչի իրենց նկատմամբ պետական կառույցների գործողությունների ապօրինությունը: Գերագույն դատարանում չեն հստակեցրել նրանց բողոքի էությունը:
Նախկինում Բաքվի վարչական-տնտեսական դատարանը մերժել էր բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել առաջին ատյանի որոշումը:





























