Ռուսաստանցիները լրագրողներից ամենից շատ վստահում են Վլադիմիր Պոզներին, Անդրեյ Մալախովին եւ Վլադիմիր Սոլովյովին: Այդ մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները:
Միաժամանակ, ամենահայտնի լրագրողների եռյակում են Մալախովը, Պոզներն ու Պարֆյոնովը: Հարցման համաձայն` ռուսաստանցիների 60 տոկոսը վստահ է, որ դաշնային հեռուստաալիքների լրագրողները իրավունք ունեն քննադատել իշխանություններին:
Վլադիմիր Պոզներին դրական է ընկալում ռուսաստանցիների 41 տոկոսը, բացասական` 6 տոկոսը: Բացի այդ, հարցվածների 47 տոկոսը նրա դիրքորոշումները երկրի վերաբերյալ արդարացի է համարում եւ միայն 9 տոկոսն է հակառակ կարծիքին, գրում է «Դելավոյ Պետերբուրգը»:
«Հակապոզներական օրենքի» մասին լսել է ռուսաստանցիների 47 տոկոսը, սակայն միայն 4 տոկոսն է պաշտպանում այդ օրենքը, իսկ 24 տոկոսը քննադատաբար է վերաբերում պատգամավորների այդ նախաձեռնությանը:
Ընդհանուր առմամբ` հարցվածների 64 տոկոսը կողմ է, որպեսզի դաշնային ալիքների լրագրողները քննադատական կարծիքներ հնչեցնեն գործող իշխանության հասցեին:





























