Հունվարի 29-ին տեղի է ունեցել Հայաստանում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը նախատեսված էր 2008-2012 թվականների համար եւ իրագործվել է 5 փուլով: Նիստի ընթացքում ներկայացվել է Ծրագրի ավարտական փուլի՝ 2012 թվականի հաշվետվությունը: Նշվել է, որ չնայած ոչ բավարար ֆինասավորմանը, Ծրագրով նախատեսված միջոցառումներն անցած տարվա ընթացքում կատարվել են 94,7 տոկոսով:
Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրված 84 միջոցառումներից երկուսը չկատարելու պատճառներն ու հանգամանքները:
Վլադիմիր Գասպարյանն ամփոփելով Հանձնաժողովի աշխատանքը՝ անդրադարձել է Հանցագործությունների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին եւ կանխանշել առաջիկա անելիքները:




























