Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հունվարի 29-ին այցելել են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին գծում սփյուռքահայ գեներալները ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ: Սփյուռքահայ գեներալները շնորհակալություն են հայտնել հայրենիքի սահմաններն անառիկ պահող եւ հայ ժողովրդի խաղաղությունն ապահովող զինվորներին, նրանց հանձնել նվերներ: