ԱՊՀ դիտորդները հանդիպումներ են անցկացրել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պետի եւ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հետ, քննարկել ընտրարշավի ընթացքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՊՀ Դիտորդական առաքելության շտաբից:
Թեկնածուների եւ նրանց նախընտրական շտաբերի հետ հանդիպումների պրակտիկան շարունակվելու է:
Ավելի վաղ ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի-Գործադիր քարտուղարի տեղակալ Վ.Գարկունը հանդիպել է ՀՀ Ոստիկանության ղեկավարության հետ, մանրամասն տեղեկացել ընտրացուցակների ճշտման կազմման աշխատանքների, նաեւ ոստիկանության` հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Վ.Գարկունը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Հ.Թելյավինիի հետ:
ԱՊՀ Դիտորդական առաքելությունը, իրականացնելով դիտարկումը, շարունակելու է տեղեկացնել իր գործունեության մասին: Ներկայումս իրականացվում է լրատվամիջոցներում թեկնածուների քարոզարշավի լուսաբանման դիտարկում:





























