Թբիլիսիի գազանանոցում վագրը հարձակվել է տղամարդու վրա: 22-ամյա անձը փորձել է մտնել գազանանոցի տարածք առանց տոմսի: Երիտասարդն անցել է ցանկապատի վրայով, ապա հայտնվել վագրերի վանդակում: Արդյունքում կատվազգիներից մեկը հարձակյվել է անկոչ հյուրի վրա` պատռելով ծունկը:
Այժմ վագրի զոհը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ամենայն հավանականությամբ, նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
«Նովոստի-Գրուզիա»-ի տվյալներով, երիտասարդն ընդհուպ մոտեցել է վանդակին, եւ վագրը վիրավորել է նրան: Երիտասարդին ուղեկցող անձինք կարողացել են նրան ետ քաշել:




























