Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի մանկատներից մեկում երեխաների նկատմամբ սեռական բռնության փաստեր են հայտնաբերվել: Իրավապահները հայտնում են, թե սաները բռնաբարել են իրենց կրտսեր ընկերներին, իսկ տնօրենն ամեն ինչ իմացել է, բայց թաքցրել հրեշավոր դեպքերը եւ ոչինչ չի արել դրանք կանխելու համար:
Հարուցվել է քրեական գործ «Սեռական բռնություն» հոդվածով, իսկ տնօրենին սպառնում է անգործության մեղադրանք, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Անդբայկալյան երկրամաս արդեն քննիչների են ուղարկել Քննչական կոմիտեից: Նրանք նաեւ քննելու են տեղական պաշտոնյաների հարցը, որոնք պետք է ապահովեին երեխաների իրավունքները:





























