Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները կհետեւեն փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնել է Ռուսաստանը ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Խումբն արդեն ձեւավորվել է, մի փոքր ավելի վաղ Հայաստան կուղեւորվեն ԿԸՀ անդամ Սերգեյ Դանիլենկոն եւ ՌԴ մի շարք սուբյեկտների ընտրական հանձնաժողովների ղեկավարներ»,-ասել է նա:
Կոնկինը տեղեկացրել է, որ քվեարկությանը օրը Հայաստանում կաշխատի Ռուսաստանը ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը:




























