Ռուսաստանի Կոմի Հանրապետության առողջապահության նախարար Յարոսլավ Բորդյուգը հանրապետական հավանդանոցի մանկական բաժանմունքում տեսչության ժամանակ մնացել է վերելակում` գլխավոր բժշկի եւ մի խումբ լրագրողների հետ:
Վերելակի խցիկում գտնվել է ինը մարդ: Իջնելու ժամանակ գլխավոր բժիշկը պատմել է, որ վերելակն աշխատում է ըստ տրամադրության, եւ խափանվելու սովորություն ունի: Նա չի հասցրել ավարել խոսքը, երբ վերելակը խափանվել է` հայտնվելով առաջին եւ նկուղային հարկերի մեջտեղում: Մի անգամ նույնիսկ երկրի ղեկավարն է մոտ 40 րոպե մնացել հարկերի միջեւ:
Անմիջապես վրա է հասել օգնությունը: Հիվանդանոցի տեխնիկը բացել է խցիկի դուռը, որը մոտ մեկուկես մետր բարձրության վրա է եղել հատակից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Գլխավոր բժիշկն ասել է, որ վերելակը նախատեսվում է փոխել միան 2014թ-ին:
































