Լեւ Ռուբինշթեյնը «Ուշադրության նշաններ» գրքի համար արժանացել է գործարար եւ քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի «Նոր գրականություն» մրցանակին:
Հանդիսատեսների համակրանքի մրցանակը ստացել է Ալեքսեյ Մատորինը «Պարավոզով բուժեղբոր պատանեկան տարիները» գրքի համար:
Նախագծի համահեղինակ Իրինա Պրոխորովան հաղորդել է, որ կազմակերպիչ կոմիտեն որոշել է ապրիլին «Բեբի-ՆՕՍ» հատուկ մրցանակ շնորհել վերջին 5 կամ 10 տարիների ընթացքում գրված մանկական գրքի համամր, քանի որ «մանկական գրականությունում հայտնվում են ժամանակակից ռուսական գրականությունում գոյություն ունեցող ամենանոր սովորույթները»:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` 2012 թվականի մրցանակաբաշխության ցուցակում հայտնվել են նաեւ Լորա Բելոիվանի «Կարբիդ եւ ամբրոսիա», Սերգեյ Գանդլեվսկու «Չմտածված եղածը», Միխայիլ Գիգոլաշվիլիի «Մոսկվայի գրավումը», Գեորգի Դավիդովի «Առնետաորս», Նիկոլայ Կոնոնովայի «Աստված առանց մեքենայի», «Ռուսատանում զրոյից բիզնես սկսած 20 խելահեղների պատմություն», Օլեգա Ռաշիդովի «Սկոլկովո: Հարկադրել հրաշքի» եւ Ելիզավետա Ալեքսանդրովա-Զորինայի «Փոքրիկ մարդը» գրքերը:





























