Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գրետա Սուքիասյանին՝ մաքսային կանոնների խախտման եւ մաքսային վերահսկողությունը շրջանցնելու փորձի համար, հաղորդում է «GHN»-ը:

Աղբյուրի պնդմամբ, Սուքիասյանը փորձել է 40 հազար լարիի արժեքավոր իրեր եւ ոսկերչական ապրանքներ տեղափոխել Սադախլո:

Ընթանում է նախաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 214 հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է 5-ից 7 տարվա ազատազրկում: