Փետրվարի 2-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Նժդեհի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով դեպի գետնանցում. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների եւ ոստիկանների կողմից կանխվել է 1987 թ. ծնված Ա. Սարգսյանի ինքնասպանության փորձը:





























