Հայաստանի Կենտրոնական Բանկը կանխատեսում է, որ 2010 թվականին ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների (մասնավոր տրանսֆերտներ) աճը կլինի 5-10 տոկոսի միջակայքում։ Ընդ որում, հատկանշականն է այն, որ այդ աճը պայմանավորվում է այն հանգամանքով, որ 2010 թվականին Ռուսաստանի համար ավելի լավատեսական կանխատեսումներ են հրապարակվել: Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր կանխատեսումների համաձայն Ռուսաստանը 2010-ին գրանցելու է տնտեսության 3,6 տոկոսանոց աճ, մինչդեռ նախկինում կանխատեսումներն ավելի վատն էին:
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի կառավարությունն իր հույսը շատ դեպքերում դնում է դրսի գործոնների, գործընկեր պետություններում իրավիճակի լավացման վրա, թե այն կարող է դրական ազդել նաեւ մեր երկրի տնտեսության վրա:



























