Փետրվարի 6-ին Հայատան է հասել հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն տրանսֆորմատորը եւ բեռնաթափվել «Հրազդան-5» շինհրապարակում:

«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 400 հազար կՎԱ հզորությամբ 220/20 Կվ տրանսֆորմատորը նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար:

Տրանսֆորմատորի տրանսպորտային քաշը կազմում է 197 տոննա, որը արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում: Բեռի տեղափոխումն իրականացվել է երկաթգծով եւ հատուկ փոխադրամիջոցներով: