Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առաջընթաց կա: Այդ մասին փետրվարի 6-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մյունխենում Անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով, Ռուսաստանը փորձում է օգնել կողմերին փոխհամաձայնության հասնելու հարցում:

«Դա, անխոս, շատ բարդ հարց է, բայց տեղաշարժ կա… Փոխհամաձայնությունը ձեռք է բերվում, եւ համաձայնեցման ենթակա հարցերի քանակը նվազում է: Մենք էլ փորձում ենք օգնել»,- հավելել է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: