Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը «0%,0%,0%+»  ակցիայի նկատմամբ՝ «Յունիբանկը» եւ «Զիգզագ» ընկերությունը որոշել են երկարաձգել այն մինչեւ 2013թ. փետրվարի 28-ը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ակիցայի շրջանակներում կարելի է ձեռքբերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս:

«0%,0%,0%+» վարկը կարելի է ձեւակերպել «Յունիբանկի» ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: