Հայաստանում ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանման զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում սկսել են 125 մմ հրետանային հաշվարկներով կրակոցների վարժությունները: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Հրաձգությունը կիրականացվի ընթացող տանկի նմանեցված թիրախից 2 կմ հեռավորությունից:
Գումարտակին տրվող ընդհանուր գնահատականը կձեւավորվի մի քանի բաղկացուցիչներով՝ սպայական կազմի մասնագիտական-պաշտոնեական պատրաստականություն, սպառազինման եւ ռազմական տեխնիկայի վիճակ, զինծառայողների հմտություն եւ հնարքներ եւ այլն:
Ստուգողական կրակոցների վարժությունները կատարելիս ռազմակայանի տանկային ստորաբաժանման կազմը 300-ից ավելի հաշվարկ եւ ավելի քան վեց հազար միավոր տարատեսակ զինամթերք կվատնի:





























