Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Սաութ Շիլդս քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռիս Էլիոթին, ով «Facebook»-ում սպառնացել էր 200 ամերիկացի դպրոցականի սպանել:

«Sky News» հեռուստաալիքի հաղորդմամբ, փետրվարի 6-ին ԱՄՆ Թենեսի նահանգի դպրոցներից մեկում զոհված երխայի հիշատակին նվիրված էջում նա թողել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հուսով եմ, որ ես կսպանեմ  առնվազն 200 մարդու, մինչեւ ինքնասպան լինելը»:

Նա ավելացրել է, որ կսպանի իր հորը եւ կվերցնի նրանց զենքերը: Բրիտանական ոստիկանությունը որոշել է նրան ձերբակալել: Էլիոթին ներկայացվել է սպանության սպառնալիքի մեղադրանք, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: