Մալիի հյուսիսում իսլամիստներից հետ նվաճած Գաո քաղաքում նոր մարտեր են բռնկվել: Փոխհրաձգություն է սկսվել ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ եւ այնուհետ տարածվել ամբողջ քաղաքով:
BBC-ի թղթակիցը հայտնում է, որ Գաոյի բնակիչները պատսպարվել են իրենց տներում, իրադրությունն անորոշ է: Ոչ ֆրանսիացի, ոչ էլ Մալիի զինվորականները դեռ չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Gazeta.ru-ն հայտնում է, որ ֆրանսիացի զինվորականները Գաոյից տարհանել են 50 լրագրողի, երբ կիրակի գիշերը օդանավակայանից 10 կմ հեռու պայթյուն է որոտացել:
Փետրվարի 10-ի գիշերը մահապարտն իրեն պայթեցրել էր Գաոյի հյուսիսային մուտքի անցակետում: Վիրավորվել էր աշխատակիցներից մեկը: Սա երկու օրվա ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է: Փետրվարի 8-ին մոտոցիկլավարը պայթեցրել էր իրեն նույն անցակետում` վիրավորելով Մալիի զինվորի:
Այդ ակցիաների պատասխանատվությունը ստանձնել է «Հանուն Արեմտյան Աֆրիկայի միասնության եւ ջիհադի շարժումը», որը նախազգուշացրել է պատրաստվող նոր հարձակումների մասին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի եւ Մալիի զինված ուժերը Գաո էին մտել հունվարի 26-ին:





























