Սուդանի կառավարությունը եւ Դարֆուրի «Շարժում հանուն արդարության եւ իրավահավասարոթյան» ապստամբների ամենաազդեցիկ խմբերից մեկը Դոհայում զինադադար են կնքել:
Այդ համաձայնությունը մշակվել էր նախորդ տարվա հոկտեմբերին ստորագրված պատերազմական գործողությունների դադարեցման եւ բանակցային գործընթաց սկսելու փաստաթղթի շրջանակում:
Ըստ համաձայնագրի` զինադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին` փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, հաղոդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կողմերը նաեւ պայմանավորվել են համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին, որը վերահսկելու է հրադադարի համաձայնագրի կատարումը: Բացի ապստամբների եւ Սուդանի կառավարության ներկայացուցիչներից, այնտեղ ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ Կատարից, ԱՊԼ-ից, ԵՄ-ից, ՄԱԿ-ի առաքելությունից եւ Դարֆուրում Աֆրիկական Միությունից:
Սուդանի արեւմուտքում գտնվող Դարֆուր նահանգի ապստամբների եւ կառավարական բանակի միջեւ պատերազմական գործողությունները շարունակվում են արդեն 10 տարի:





























