Փետրվարի 11-ին, ժամը 07.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 13 ՏՍ 583 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը (մոտ 10 մ հեռավորությամբ), իսկ մերկասառույցի պատճառով 7 ավտոմեքենա խցանվել է:

Հրշեջ-փրկարարները բոլոր ավտոմեքենաները դուրս են բերել խցանումից:

Զոհեր եւ վիրավորներ չկան: